Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում անցկացվում է Եվրասիական միության վարչապետների նիստը

Հայաստանում անցկացվում է Եվրասիական միության վարչապետների նիստը
21.05.2016 | 00:55

Աբովյանի «Մուլտի Գրանդ» հյուրանոցում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության վարչապետների խորհրդի նիստը: Նիստը բացեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա խոսեց ԵԱՏՄ շրջանակում տնտեսական կապերը խորացնելու, ոչ անդամ երկրների՝ Իրանի, Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին: ԵԱՏՄ-ի երկրների բոլոր վարչապետներն են ներկա: Խնդիրներից խոսեցին Բելառուսի վարչապետը, Ղրղզստանի վարչապետը հատկապես սուր ելույթ ունեցավ՝ նշելով, որ միության շրջանակում իր երկրի համար ստեղծվել են խոչընդոտներ, և կոչ արեց հաղթահարել, այլապես կարող է խանգարել հետագա ինտեգրացիային:


Մինչ ընդլայնված կազմով նիստը տեղի ունեցավ նեղ շրջանակով հանդիպում, որին մասնակցեցին միայն ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները: Մինչ նիստի մեկնարկը, առավոտյան Երևանում նախագահ Սերժ Սարգսյանը նախ ընդունեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ապա՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին:

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ